ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Թեհրանը կշարունակի աջակցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին։ Ինչպես հայտնում է է IRNA գործակալությունը, այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սաիդ Իրավանին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է Սիրիայի ժողովրդին և կառավարությանը ահաբեկչության և օտարերկրյա օկուպացիայի սպառնալիքները հաղթահարելու հարցում իր աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք օգնել վերականգնել այդ երկիրը, երաշխավորել միասնությունը և պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Իրավանին։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017-ի վերջին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են տարածքը գրոհայիններից մաքրելու աշխատանքները։
* Ահաբեկչական խմբավորում, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: