ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik.Մինչև կիրակի` հուլիսի 23-ը, Հունաստանի հնագիտական հուշարձանները շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ կլինեն։ Այս մասին հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարարությունը։
Եռօրյա դադարից հետո հինգշաբթի Հունաստանում անոմալ շոգի երկրորդ ալիքն է սկսվել` օդի ջերմաստիճանը հասել է +39-ից +41–ի, մինչև կիրակի +45 աստիճան է սպասվում։
Եղանակային պայմանների փոփոխման դեպքում մշակույթի նախարարությունը կհայտարարի աշխատանքի նոր ժամանակացույցի մասին։
Գերատեսչությունը նշել է, որ դրսում աշխատողների համար պետք է ստեղծել ստվերոտ անկյուններ, որտեղ նրանք կկարողանան գտնվել ընդմիջումների ժամանակ, և աշխատանքը պետք է այնպես կազմակերպել, որ նրանք աշխատեն այն այն ժամերին, երբ ջերմաստիճանն այդքան բարձր չէ։
Երեկ Հունաստանում հնությունների անվտանգության աշխատակիցների արհմիությունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին անոմալ շոգի պատճառով աշխատակիցների և այցելուների առողջությունը պահպանելու համար մտադիր է հնագիտական հուշարձանների մոտ 4-ժամյա գործադուլներ անցկացնել։