ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանը ՄԱԿ-ի Արդյունաբերության Զարգացման հիմնադրամ ( UNIDO-ի) 2023 ինդեքսի ամենամեծ առաջընթաց գրանցած երկիրն է: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով` այս ինդեքսը գնահատում է երկրների ապրանքներ արտադրելու և արտահանելու ունակությունը ոչ միայն կոնկրետ տարում, այլև երկարաժամկետ։
Հայաստանը 23 հորիզոնականով բարելավել է դիրքը։
Հիմա մեր երկիրը 93–րդ հորիզոնականում է։ Նախարարի գնահատմամբ` սա ցույց է տալիս, որ Հայաստանը կտրուկ մեծացրել է իր արդյունաբերական պոտենցիալը։
Նշենք, որ դիրքերը բարելավելու տեսանկյունից Հայաստանից հաջորդում է Լաոսը, որ 21 հորիզոնականով է վերև բարձրացել, ապա Միացյալ Արաբական Էմիրություններն է, Վիետնամն ու Հյուսիսային Մակեդոնիան` 19-ական հորիզոնականներով։