Գնել Սանոսյանը Չինաստան է մեկնում

Գնել Սանոսյանը. Արխիվային լուսանկար
Նախարարի գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գործուղվում է Չինաստան։ Տեղեկությունը նշված է կառավարության պաշտոնական կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժնում։ Սանոսյանը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը Չինաստանի Դատոն քաղաքում կմասնակցի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին:
Ի դեպ, Սանոսյանի գործուղման ծախսերը չինական կողմն է հոգում։
«Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,– նշված է հրապարկված փաստաթղթում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը գործուղումից վերադառնալուց հետո` եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Չինաստանի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։