Ղրիմի կենտրոնական մասում ուկրաինական ԱԹՍ է խոցվել. Ակսյոնով

Սերգեյ Ակսյոնով
Ղրիմի ղեկավարի խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը Ղրիմի կենտրոնական հատվածում անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ղրիմի կենտրոնական մասում ՀՕՊ ուժերը թշնամու անօդաչու թռչող սարք են խոցել։ Տուժածներ և ավերածություններ չկան», - գրել է նա տելեգրամյան ալիքում։
Նշենք, որ հուլիսի լույս 17-ի գիշերը Ուկրաինան երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերով գրոհել էր Ղրիմի կամուրջը, ինչի հետևանքով ամուսիններ էին մահացել, նրանց 14-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Վնասվել էր կամրջի ավտոմոբիլային հատվածը։ Իսկ այսօր ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 14-ամյա աղջիկ է մահացել։