ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, իսկ Նոր Նորքում միայն հուլիսի 17-ին, Շենգավիթում հուլիսի 16-ին և 19-ին։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Նշվում է, որ Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հուլիսի 9-ին և 11-ին, Վանաձորում՝ հուլիսի 9-ին և 15-ին։ Գյումրում և Հրազդանում այն նորմայի սահմաններում է եղել։