Ուկրաինական հետախուզության ղեկավարը հայտարարել է Ղրիմի հրդեհին իրենց մասնակցության մասին

Ղրիմի հրաձգարանում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել են տեղի բնակիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի -Sputnik. Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Ղրիմում զինամթերքի պահեստի պայթեցումը կոչել է Ուկրաինայի գլխավոր վարչության և զինված ուժերի հատուկ գործողություն: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով РБК -Ուկրաինա գործակալությանը։
«Անցկացվել է «...»գործողություն»,-ասել է նա:
Բուդանովը շնորհակալություն է հայտնել տեղի բնակիչներին պահեստների գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր տրամադրել են պահեստում տեղի ունեցած պայթյունների տեսանյութը:
ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ղրիմի վրա 28 անօդաչուների գրոհը հետ մղելու մասին
Ղրիմի Կիրովի շրջանի զորավարժարանում բռնկված հրդեհի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Հրդեհը տեղի էր ունեցել զինամթերքի պահեստում։ Որոշ տելեգրամյան ալիքների տվյալներով ՝ պահեստում երեք հրթիռ կամ անօդաչու թռչող սարք է եղել։
Հրաձգարանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին (մոտ 2000 մարդ) տարհանել են մեկ օրով։
Ավելի ուշ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հստակեցրել է Տավրիդա մայրուղու երթուղին, որը փակվել է անվտանգության նկատառումներով: Նրա խոսքով՝ Սիմֆերոպոլից Լգովսկոյե գյուղ երթևեկելիս անհրաժեշտ է Տավրիդայից անցնել հին ճանապարհին։ Մայրուղի վերադառնալ հնարավոր է Պերվոմայսկոյե գյուղի կամ Ֆեոդոսիայի միջով: