Թուրքիայի հարավում անոմալ շոգ է. մի շարք քաղաքների փողոցներ դատարկվել են

Ծովափին նստած մարդիկ. արխիվային լուսանկար
Թուրքիայում անոմալ շոգի պատճառով էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդներ են սահմանվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Թուրքիայի հարավում և հարավ–արևելքում գտնվող Ադանա և Դիարբեքիր նահանգներում բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Երեկ օդի ջերմաստիճանը հասել է +52–ի և +48–ի։ Այս մասին գրում է «Hürriyet» թերթը։
Ավելի վաղ հայտնել էին, որ անոմալ շոգի պատճառով Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդներ են սահմանվում, ամեն օր անտառային հրդեհներ են գրանցվում։

«Երեկ Դիարբեքիրում պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկն է եղել։ Քաղաքում, որտեղ ջերմաստիճանը հասել է 48–ի, փողոցներն ու հրապարակները ամբողջ օրը դատարկ են եղել։ Ադանայում, որտեղ ջերմաստիճանը 52 աստիճան է եղել, շոգից տանջվում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները։ Անասնաբույծներն իրենց կենդանիներին հաճախ փողրակով են ջրում»,– գրում է թերթը։

Ավելի վաղ ՄԱԿ–ի օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում էր հրապարակել, որի համաձայն` հաջորդ հինգ տարվա ընթացքում ջերմաստիճանը կարող է ռեկորդային բարձր մակարդակի հասնել։