ՔԿ-ում կասկածներ կան, որ Աշոտյանի և Նարիմանյանի գույքն ապօրինի են և բռնագանձման ենթակա

Միքայել Նարիմանյան
Նախաքննական մարմնի ձեռք բերած տվյալները կասկած են հարուցում ապօրինի ծագման գույքի առկայության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նրանց թվում են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
Քրեական վարույթով ձեռք բերված տվյալները փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթ հարուցելու հիմքերի պարզման և իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։
Քրեական վարույթով ձեռք բերված տվյալները կասկած են հարուցում ապօրինի ծագման գույքի առկայության մասին։ ՔԿ–ն վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին է ուղարկել վերոնշյալ 5 մեղադրյալների և նրանց փոխկապակցված անձանց անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերի մասին տվյալներ։
Մասնավորապես, խոսքը ընդհանուր առկա 36 և օտարված 15 անշարժ գույքերի, 37 շարժական գույքերի մասին է։