ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան փրկարարները մեկնել են հայտնի դերասանուհի Բրիժիտ Բարդոյի` Սեն Տրոպեում գտնվող տուն, որպեսզի օգնություն ցուցաբերեն նրան: Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
ԶԼՄ–ի տեղեկություններով` 88 տարեկան դերասանուհին շնչառական խնդիրներ է ունեցել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք` Բրիժիտ Բարդոն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմի շնորհիվ: 20 տարվա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է 48 ֆիլմում։