Փաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել է երկկողմ և եվրասիական ձևաչափերով համագործակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգն ու ընթացիկ ծրագրերը:
Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վերին Լարսի սահմանային անցակետով բեռնափոխադրումների ավելացմանը, որն ապահովում է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի առևտրում: