Իրանը մտադիր է միջազգային ավիացիոն կոնսորցիում ստեղծել

Իրանի փոխնախագահն ասել է, թե ովքեր կդառնան կոնսրոցիումի անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանը մտադիր է միջազգային ավիացիոն կոնսորցիում ստեղծել։ Ինչպես հայտնում է «Fars»-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահի` գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադին։
«Նախատեսվում է Իրանի մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծել առևտրային ինքնաթիռների արտադրության համար։ Մենք պետք է առնվազն 20 տոկոս մասնաբաժին ունենանք այդ կոնսորցիումում»,- ասել է նա:
Ֆիրուզաբադին հավելել է, որ կոնսորցիումի անդամ կդառնան Իրանի բարեկամ երկրները։
Իրանն ու ՀՀ–ն ազգային անվտանգության ոլորտում ունեն ընդհանուր մտահոգություններ. Զոհուրի