ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզում հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 18-ին, ժամը 04.25-ին, ՀՀ ԱԱԾ Այրումի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի 35-ամյա Մուհամմադ Մ.-ն»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մուհամմադ Մ.-ն 2019 թ.-ից հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի կողմից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Մուհամմադ Մ.-ն կալանավորվել է: