Հայկական կողմն ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել. Արցախի ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

Ասկերանի շրջան. արխիվային լուսանկար
Ադրբեջանը հայտարարել է, թե իբր խափանել է հայկական կողմի ամրաշինական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայկական կողմն Արցախի Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին` ժամը 21։15-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանը պարբերաբար նման հաղորդագրություններ է տարածում և կրակ բացում քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հուլիսի 14–ին` ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել էր հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 11:00-ի սահմաններում, բացի հրաձգային զենքերից, կիրառել էր նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։