Հայաստանը ներառվել է Ռուսաստանում արժութային սակարկությունների բարեկամ երկրների ցանկում

Ռուբլի, դրամ
Որոշման այս նախագիծը դեռ պետք է հանրային քննարկում անցնի, ապա հաստատվի ՌԴ կառավարության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կազմած 44 բարեկամ երկրների ցանկում, որով օտարերկրացիներին ՌԴ-ում արտարժույթի բորսայական առևտուրն է թույլատրվում: Ցուցակում ընդգրկվել են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, ՀԱՀ-ը, Բրազիլիան, Ռուսաստանի այլ խոշոր առևտրային գործընկերներ, ինչպես նաև Պարսից ծոցի և ԱՊՀ երկրներ։
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է թույլ տալ այդ երկրների բրոքերներին և բանկերին մասնակցել արտարժույթի կազմակերպված սակարկություններին և այնպիսի կազմակերպված սակարկություններին, որոնցում կնքվում են ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրեր, որոնց հիմքում ընկած ակտիվը արժույթն է և (կամ) տոկոսադրույքները:
Այժմ որոշման այս նախագիծը պետք է հաստատի ՌԴ կառավարությունը։ Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2023 թվականի օգոստոսի 2-ը: