ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» չի մասնակցի հանրապետությունում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարավաֆրիկյան առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ գագաթնաժողովում Ռուսաստանը կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսայի գրասենյակի կայքին։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի կունենա Յոհանեսբուրգում՝ Sandton միջազգային համաժողովների կենտրոնում՝ օգոստոսի 22-24-ին, առկա ձևաչափով։