ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:
Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հեռանում է Հայաստանից
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս այն կշարունակի ամրապնդվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հիշեցնենք` Անն Լույոն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել 2021 թվականին` փոխարինելով Ժոնաթան Լաքոթին։ Նա երկրորդ կարգի լիազոր նախարար է։
Նախքան Հայաստանում իր կարիերայի մեկնարկը Անն Լույոն աշխատել է Իսպանիայում, Կոլումբիայում և Բրազիլիայում գտնվող ֆրանսիական հյուպատոսական ներկայացուցչություններում։ Լույոն Արժանիքի ազգային շքանշանի ասպետ է։