ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– նշում է ՊՆ–ն:
Հիշեցնենք` Ադրբեջանը երեկ հայտարարել էր, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել նույն հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հերքել էր նաև հաղորդագրությունը։