Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին

Ծրագրի նպատակն է ներգրավել Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերը դեպի Եվրոպա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Ըստ գործակալության` դա տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի հիմնական հիմնադիր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի համաձայնությամբ։
«Ավելի վաղ Աշխաբադը հայտարարել էր նախագծի մասնակից դառնալու մտադրության մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքմենստանը կարևոր դեր է խաղում մատակարարման համաշխարհային շղթաների զարգացման գործում»,– նշված է հրապարակման մեջ։
«Հյուսիս-հարավ» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին։
Հետագայում մասնակիցների ցանկն ընդլայնվել է՝ հասնելով 14-ի:
Ծրագրի նպատակն է ներգրավել Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերը դեպի Եվրոպա:
ՀՀ փոխվարչապետն ու ԱԶԲ պաշտոնյանները քննարկել են Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցումը
Սուեզի ջրանցքով անցնող ծովային երթուղու համեմատ՝ հեռավորությունն ավելի քան կիսով չափ կրճատվել է, ինչը նվազեցնում է փոխադրման ժամանակն ու ծախսերը։
Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր տրանսպորտային համակարգեր: