ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Արփի լիճ» ազգային պարկում ծաղկել են դեղին ջրաշուշանները (դեղին կոկոռ)։ Լուսանկարները հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«ՀՀ-ում դեղին կոկոռն աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում, ինչպես նաև կանգուն ջրերում ու լճակներում»,– ասված է հաղորդագրությունում:
Դեղին կոկոռը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: