ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Իսրայելում համակարգչային համակարգի աշխատանքի խափանման պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իսրայելական ԶԼՄ–ներին։
Համակարգչային խափանումը տեղի է ունեցել դատական բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի ժամանակ, երբ դրանք երկրի տարբեր ծայրերում մի քանի կայարանների կառամատույցներ են տեղափոխվել։
The Jerusalem Post թերթի տվյալներով` դեռ հայտնի չէ` երբ հնարավոր կլինի վերականգնել գնացքների երթևեկությունը։
Այսօր ավելի վաղ դատական բարեփոխումների դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Թել Ավիվի կենտրոնական երկաթուղային կայարանի կառամատույցում, ոստիկանությունը փակել էր կայարանի մուտքը` խուսափելու համար գծերի արգելափակումից։
Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիաներ են անցկացվում իսրայելական երկաթուղու 7 կայարաններում։
Երկաթուղային կայարաններում բողոքի ակցիաներն անցկացվում են դատական բարեփոխումների համազգային «դիմադրության օրվա» շրջանակում։