ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ քաղաքացիներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում ներկայացնել եկամտահարկի վերադարձի դիմում ծրագրային խնդրի պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։
«Ծրագրային թարմացումներ են իրականցվում, և խնդիրը դրա հետ է կապված։ Ոչ մի ինֆորմացիայի կորուստ չի եղել»,– հայտնեցին ԿԲ–ից։
ԿԲ–ում հստակ չեն նշում, թե երբ կլուծվի խնդիրը, ասելով` հնարավորինս մոտ ժամկետում։