ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համաքաղաքացիներին տեղեկացրել է, որ Հայաստանում բժշկական մարիխուանան արգելված է, և իրավական խնդիրներ կառաջանան, երբ այն ներմուծվի երկիր։
«Բժշկական մարիխուանան, CBD (կաննաբիդիոլ) և այլ THC (տետրագիդրոկաննաբիդիոլ) ապրանքներն արգելված են Հայաստանի օրենսդրությամբ: Ուղևորների մուտքը երկիր սովորաբար արգելվում է կամ թմրանյութ պահելու պատճառով բախվում են իրավական խնդիրների», - նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունների մեջ։
Դեսպանատունը խորհուրդ է տվել Հայաստան մուտք գործելիս ծանոթանալ տեղական օրենքներին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հավանություն էր տվել էպիդիոլեքս (կանաբիդիոլ) օշարակի օգտագործմանը ՝ որպես մարիխուանայից ստացված մաքրված բուժիչ նյութ: