ՀՀ–ն և Ավստրիան ստորագրել են ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը

ՀՀ–ի և Ավստրիայի արտգործնախարարները ստորագրել են ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում Երևանի և Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը:Տեղեկությունը հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Միրզոյանի ու Շելենբերգի հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել է ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Նախարարները քննարկել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավորությունները։
Միրզոյանն ասել է` որն է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային հարցը