ՀՀ–ից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը մեկ տարում 800 հազար դոլարից հասել է 180 միլիոնի. ԶԼՄ

Ավտոմեքենաներ
Հակառուսական պատժամիջոցների պայմաններում ռուսաստանցիները փորձում են թեկուզ օգտագործված մեքենաներ ձեռք բերել երրորդ երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times»–ը։
«Financial Times»–ի հոդվածը
Պարբերականը գրում է, որ Հայաստանից ՌԴ օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը հակառուսական պատժամիջոցների պայմաններում դարձել է արագ զարգացող առևտրային ուղի։ Մեքենաները հիմնականում հասնում են Վրաստանի սևծովյան Փոթի նավահանգստով ։ Այնուհետև դրանցից շատերը մաքսային ձևակերպումների համար տեղափոխվում են Հայաստան, քանի որ այստեղ գործում է Ռուսաստանի հետ անմաքս առևտուր (ԵԱՏՄ շրջանակում. խմբ.):
Ըստ թերթի` 2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի օգտագործված ավտոմեքենա։ Մեկ տարի անց այդ թիվը հասել է 29,5 մլն դոլարի, իսկ արդեն ապրիլին` 34 մլն դոլարի ։
Պարբերականը նշում է, որ ռուսաստանցի սպառողներն արևմտյան պատժամիջոցների և ՌԴ-ից կորպորացիաների հեռանալու պատճառով խոշոր գնումներ են կատարում երրորդ երկրներում: Արդյունքում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը, հայտնվել են սպառողական ապրանքների նոր աշխույժ առևտրային երթուղու կենտրոնում։
Նշվում է, որ Հայաստանի համար դա բում է դարձել. երկրի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճել է ռեկորդային 13%-ով, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա տեմպերը։
Հիշեցնենք` վերջին մեկ տարում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակներում հայաստանյան երկու ընկերություն է հայտնվել։
Ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կեղծ գործարքների շարան ունենք. ՊԵԿ նախագահ