ՀՀ երեք մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումն ընդհատումներով կլինի

Արխիվային լուսանկար
Ընկերության կողմից գազամատակարարման աշխատանքների ընդհատումները պայմանավորված կլինեն պլանային աշխատանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն կդադարեցնի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 21-ից 57 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ընկերությունից հայտնում են, որ նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի 2-րդ և 9-րդ փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների, Րաֆֆու, Նոյեմբերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան, Զորավար Անդրանիկի, Թումանյան փողոցների, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով, կդադարեցվի հուլիսի 19-ի ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն: