ԵԽ ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում քննարկել են կենսաբժշկության մեջ նոր չափորոշիչների ներդրումը

ԵԽ ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում քննարկել են կենսաբժշկության մեջ նոր չափորոշիչների ներդրումը
ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև «Մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբժշկության մասին» կոնվենցիայի վավերացմանն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական չափորոշիչների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումն անհրաժեշտություն է: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանի հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Նարեկ Զեյնալյանը բարձր է գնահատել ԵԽ դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զեյնալյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրությունը գրեթե ամբողջությամբ բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբժշկության մասին» կոնվենցիայի դրույթներից: Քննարկվել են կոնվենցիայի վավերացման գործընթացին առնչվող հարցեր:
Կարևորվել են նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
ԵԽ ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում քննարկել են կենսաբժշկության մեջ նոր չափորոշիչների ներդրումը