Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցում նոր մարզադահլիճ է բացվել

Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացումը
Ապրիլին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը «Կիլիկիա» մարզադահլիճը դարձել էր ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճն այսօր պաշտոնապես բացվեց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ:
Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացումը
Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետևել մարզիկների պարապմունքներին:
Նախարարի խոսքով՝ խաղային մարզաձևերի զարգացումը նախարարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է շարունակաբար խրախուսել երեխաների հետաքրքրվածությունն այդ մարզաձևերով:
Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել էր 24 մլն դրամ: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճում ապահովված են հիմնական պահանջները՝ կառույցի սեյսմակայունություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, օդափոխություն, տեսահսկման համակարգերի կառուցում, տարածքի բարեկարգում և այլն:
Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացումը
Ի դեպ, ապրիլին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության շրջանակում «Կիլիկիա» մարզադահլիճը դարձել էր ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:
«Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոման Ամոյանի խոսքով՝ մարզադպրոց է հաճախում 150 երեխա, նոր հաստիքացուցակով աշխատում է 12 մարզիչ:
Նշենք, որ օգոստոսի 5-ին Հայաստանի թիմը մասնակցելու է մինչև 17 տարեկանների Եվրոպայի բադմինտոնի առաջնությանը: