Բժիշկներին հաջողվել է փրկել Էջմիածնում 4-րդ հարկից ընկած 3 տարեկան երեխայի կյանքը

Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3 տարեկան երեխայի կյանքը։ Տեղեկությունը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«Վիճակն այժմ գնահատվում է կայուն, նկատվում է առողջացում, փոքրիկի մոտ կա դրական դինամիկա»,– ասված է հաղորդագրությունում:
Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով` կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Նախնական վիճակը գնահատվում էր ծանր:
Հիշեցնենք` Էջմիածին քաղաքի բնակիչ 3 տարեկան Առնո Ա․-ն իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնել էր հուլիսի 16-ին։