ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Արա Խզմալյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելու որոշումը ստորագրել է այսօր։
Նշնենք, որ Խզմալյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի հունիսի 4-ին։
Հիշեցնենք` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ` հուլիսի 17-ին, Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։