Ակնայից Ասկերանով Կարմիր խաչը հումանիտար օգնություն չի տեղափոխել. Արցախի ՆԳՆ

Կարմիր խաչի մեքենաները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Արցախի ՆԳՆ-ն կոչ է անում զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Տեղեկությունը, թե Ակնայից (Աղդամ) Ասկերան քաղաքով ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Արցախի ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ակնայից Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը կոչ է անում տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործունություններից։
Նշվում է, որ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում` մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել էր Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։
Արցախում մնացած կենդանիների հետ մարդիկ ցամաք հացն էլ են կիսում. ֆոտոցուցահանդես Երևանում