Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀ ՊՆ
Ադրբեջանական զինուժը պարբերաբար թիրախավորում է հայկական դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին՝ ժամը 00:05 -01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն էին հրաձգային զենքերից կրակ բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: