Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Չիխլաձեին

Ոստիկանական ավտոմեքենա
Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել Չիխլաձեի նկատմամբ, 2020 թվականից նա գտնվում էր Թուրքիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Ստամբուլում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող, միջազգային հանցավոր խմբի պարագլուխ Գուրամ Չիխլաձեն։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ստամբուլի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնին։
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ Չիխլաձեն Թուրքիայից ղեկավարել է այն ակցիաները, որոնք հանցավոր խմբի անդամներն իրականացրել են Ռուսաստանում և Ադրբեջանում: Կասկածյալը Թուրքիայի տարածքում տեղաշարժվել է զրահապատ մեքենաներով։
Չիխլաձեն, ըստ Ստամբուլի անվտանգության վարչության, հանցավոր խմբավորման ղեկավար է դարձել 2016 թվականին «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Լենկորանսկի) սպանությունից հետո: Ըստ տեղեկությունների` Ջանիևը եղել է Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության պատվիրատուն։
Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել Չիխլաձեի նկատմամբ, 2020 թվականից նա գտնվում էր Թուրքիայում։
Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը