Ռուսաստանում մի քանի անգամ ավելացրել են «Իսկանդերների» բաղադրիչների արտադրությունը

«Իսկանդեր-Մ»-ը նախատեսված է մինչև 500 կմ հեռահարության վրա թիրախներ խոցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ավտոմատացման և հիդրավլիկայի կենտրոնական հետազոտական ինստիտուտը (մտնում է «Ռոստեխի» «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգի մեջ) մի քանի անգամ ավելացրել է օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների բաղադրիչների արտադրությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Ավտոմատացման և հիդրավլիկայի կենտրոնական հետազոտական ինստիտուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի քանի անգամ ավելացրել է օպերատիվ-մարտավարական և մարտավարական հրթիռային համալիրների արտադրությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր ռուսական բանակն «Իսկանդերներ» ունի։
«Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ն նախատեսված է մինչև 500 կմ հեռահարության վրա հակառակորդի փոքամասշտաբթիրախների՝ հրթիռային համալիրների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հեռահար հրետանու, օդանավերի և ուղղաթիռների խոցման համար օդանավակայաններում, հրամանատարական կետերում և կապի հանգույցներում: