Քերոբյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունները

Վահան Քերոբյանն ու Ալեքսանդր Կոնյուկը
Հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ–ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը, որը 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար։ Առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Միաժամանակ նշվել Է, որ առկա են բոլոր նախադրյալներն ավելի ակտիվացնելու երկկողմ հարաբերությունները առևտրատնտեսական ոլորտում։
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, շինարարական ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Բելառուսում հայկական «Առևտրի տուն» հիմնելու հնարավորությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը 2023 թ․ աշնանը անցկացնելու և նիստի շրջանակում հայ և բելառուս գործարարների միջև հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը։