ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի Եյսկ շրջանում Սու-25 ինքնաթիռն ընկել է ծովը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Օդաչուն ողջ է, նա ինքնանետվել է»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Կուբանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան: