ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի16- ին` ժամը20:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։