ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ուիմբլդոնի եզրափակիչում ոչ սպորտային պահվածքի համար սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը տուգանվել է 8000 դոլարով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լրագրող Մայք Դիքսոնին, որը գրառում է արել Twitter-ում։
Երեկ` հուլիսի 16–ին, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 1:6, 7:6 (8:6), 6:1, 3:6, 6:4 հաշվով հաղթել է Ջոկովիչին։ Եզրափակիչ հանդիպման հինգերորդ սեթում սերբ թենիսիստի նյարդերը տեղի են տվել, և նա կոտրել է ռակետը։
Ջոկովիչը Ուիմբլդոնում վաստակել է 1,49 մլն դոլար։
Ալկարասը ընդհատել է Ջոկովիչի հաղթական շարանը Ուիմբլդոնում։ Սերբ մարզիկը պարտությունից առաջ չորս հաղթական հանդիպում էր անցկացրել։
Իսպանացի մարզիկը պահպանել է առաջատար դիրքը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշային աղյուսակում, որը պարտվելու դեպքում կկորցներ։