ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվանից տարբեր ժամանակահատվածներով մինչև սեպտեմբերի 1–ը կլինեն արձակուրդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ազգային ժողովի կանոնակարգով» ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թ հուլիսի 17-31-ը ներառյալ կգտնվի ամենամյա արձակուրդում:
Իր կարգադրության մեջ նա նշել է, որ իր բացակայության ժամանակ` հուլիսի 17-23-ը, ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին: Իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հուլիսի 24-31-ը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ևս ստորագրել է կարգադրություն, ըստ որի` ՀՀ ԱԺ պատգամավորներին հուլիսի 17-ից օգոստոսի 25-ը ներառյալ ամենամյա հերթական արձակուրդ է տրամադրվում:
Ռուբեն Ռուբինյանն արձակուրդում կլինի հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը և օգոստոսի 9-ից սեպտեմբերի 1-ը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին հերթական արձակուրդի մի մասը կտրամադրվի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը: