ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարից հետո երկաթուղային երթևեկությունը վերսկսվել է։ «Սիմֆերոպոլ-Մոսկվա» գնացքը մեկնել է Կրասնոդարի երկրամաս։ Այս մասին հայտնում է Ղրիմի օպերշտաբը։
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի կողմից 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկության դադարեցման մասին:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ, իսկ նրանց անչափահաս դուստրը հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի վրա` թերակղզու կողմից, մեքենաների խցանում է առաջացել: Դեպի Ղրիմ լաստանավերի աշխատանքը նույնպես դադարեցվել է։