ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հենց այս տարվանից նվազագույնը մեկ ժամով պետք է ամբողջ քաղաքում լուսավորությունն ավելացնենք»,- ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը նշեց, որ հաջորդ տարվանից էլ նպատակներ կան, որ Երևան քաղաքի փողոցները լուսավոր լինեն ամբողջ գիշեր։