ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Էջմիածին քաղաքում հուլիսի 16-ին նույն քաղաքի բնակիչ 3-ամյա Առնո Ա․-ն իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր է ընկնել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` երեխան հյուրասենյակում գտնող աթոռի վրա է բարձրացել, ապա պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ Երեխան «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա»։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռվել է վարույթ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնեցին, որ փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: