Բելառուսը վավերացրել է Ռուսաստանի հետ ռազմական կենտրոնների ստեղծման մասին համաձայնագիրը

Ալեքսանդր Լուկաշենկո
Փաստաթուղթը կկարգավորի Ռուսաստանի և Բելառուսի տարածքում զորամասերի հենքի վրա նման կենտրոնների ստեղծման և աշխատանքի հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բելառուսը վավերացրել է Ռուսաստանի հետ համաձայնագիրը, որը զինվորականների համատեղ պատրաստության համար ուսումնամարտական կենտրոնների ստեղծում է ենթադրում։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը` հղում անելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Բելառուսի նախագահը ստորագրել է համապատասխան օրենքը։
Փաստաթուղթը կկարգավորի Ռուսաստանի և Բելառուսի տարածքում զորամասերի հենքի վրա նման կենտրոնների ստեղծման և աշխատանքի հարցերը։
Բացի այդ, փաստաթուղթը սահմանում է պատրաստության կենտրոնների հիմնական խնդիրներն ու երկու երկրների ՊՆ–ների փոխգործակցության կարգը։
ԱՊՀ երկրներն աշխատում են սահմանային անվտանգության մասին համաձայնագրի նախագծի վրա