ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հուլիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի մամուլի ասուլիս»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ Միրզոյանը հուլիսի 7-8–ն այցելել էր Խորվաթիա, մասնակցել Դուբրովնիկի համաժողովին, քննարկումներ ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ։ Հուլիսի 13-14-ին նա պաշտոնական այցով մեկնել էր Լիսաբոն և օրակարգային հարցեր քննարկել Պորտուգալիայի գործընկերոջ հետ։