ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍՆ–ի մեր աղբյուրը։
Հոգաբարձուների խորհուրդը տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, Արա Խզմալյանը և Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը (պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր)։
Ավելի ուշ Արծրունի Սահակյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։