Սպիտակ տանը հայտարարել են, որ ՆԱՏՕ–ում Ուկրաինայի հարցը որոշված է և քննարկման ենթակա չէ

Ջեյք Սալիվան
Սալիվանի խոսքով` Ուկրաինան կշարունակի ստանալ արևմտյան երկրների աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը վստահություն է հայտնել, որ Վիլնյուսում անցկացված ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի արդյունքում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը լուծված է և քննարկման ենթակա չէ։
«Ի վերջ, մենք ՆԱՏՕ–ում շատ պարզ հայտարարել ենք` Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ–ում է։ Դա քննարկման ենթակա չէ։ Դա այն է, ինչի մասին պայմանավորվել ենք», – հայտարարել է նա CBS–ին տված հարցազրույցի ժամանակ։
Սալիվանը հավելել է, որ Ուկրաինան կշարունակի անհրաժեշտ աջակցություն ստանալ իր արևմտյան դաշնակիցներից։