Սևաստոպոլի վրա ԱԹՍ–ներով հարձակում է եղել, երկուսը խոցվել է

Սևաստոպոլ
Մարզպետի խոսքով՝ քաղաքի վրա հարձակվել են հինգ անօդաչու թռչող սարքեր, Սևաստոպոլում տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Սևաստոպոլում գիշերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել, հինգը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Այս մասին հայտնել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, անցած գիշեր քաղաքը կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Մասնավորապես, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել Խերսոնեսը, Սևաստոպոլի ծոցը, Բալակլավան և Մանգանարի հրվանդանը։ Դրանցից երկուսը խոցվել են, իսկ երկուսը ճնշվել են ռադիոէլեկտրոնայինական պայքարի միջոցներով։
Բացի այդ, նավահանգստի մոտ ոչնչացվել են ևս երկու անօդաչու թռչող սարքեր: Ռազվոզժաևը նշել է, որ տուժածներ չկան։
Ներկա պահին Սևաստոպոլում իրավիճակը հանգիստ է։