«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը
Դանիել Դզնունին հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և այլք։
«Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ հիշելու Դանիել Դզնունուն, գնահատելու նրա ավանդը հայ կինոյի պատմության մեջ, որովհետև մեկ բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան է պատկերացնելը, թե ինչպես է ցեղասպանությունից, պատերազմից հետո այդ բարդ ժամանակներում մարդկանց մտքով անցել զարգացնել կինոն ու կինոարտադրություն սկսել․․․ Այն ժամանակներում, երբ խանգարող հանգամանքները շատ էին»,–ասել է Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կայացման առթիվ, ընդգծել է, որ արդեն կարելի է մտածել 21-րդ կինոփառատոնի մասին, որտեղ առաջ գնալու և արդեն իսկ արվածը զարգացնելու հնարավորություններ են բացվում։
Հավելենք, որ Դանիել Դզնունին հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1923-1937 թվականներին (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրեն։ 1924 թվականին նախաձեռնել է հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, որի համար հրավիրել է Համո Բեկնազարյանին։ Իր նախաձեռնած «Նամուս» ֆիլմի համար 1938 թվականին նա բռնադատվել է ազգայնական տարրեր ունենալու համար։ 5 տարի անցկացրել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը
Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927), «Հայկինոն 10 տարում» (1933), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967) աշխատությունները։
Հիշեցնենք` երեկ Կինոյի տանն անցկացվեց հուլիսի 9-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին։
1 / 7

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

2 / 7

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

3 / 7

Ժաննա Անդրեասյան

4 / 7

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

5 / 7

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

6 / 7

Հարություն Խաչատրյան

7 / 7

«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվան հուշասալիկը