Խաղաղապահները հրադադարի 1 խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահները Արցախում. Արխիվային լուսանկար
Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: