ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Իրանը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի միջոցով միանալ ռուսական էլեկտրացանցին, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ, հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը, մասնավորապես, ասել է, որ Թեհրանն ու Մոսկվան շուտով կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը Բաքվի տարածքով։ Հետագայում այդ կապը կլինի Հայաստանի և Վրաստանի միջոցով։
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք ընտրեցինք Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան երթուղիները, և գտնվում ենք վերջնական համակարգման և իրականացման փուլում», - ասել է Մեհրաբիանը։
Իրանցի նախարարը նաև հավելել է, որ իր երկիրը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ առանց վճարի։